Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Գյուլերի չբացված թանգարանը

Գյուլերի չբացված թանգարանը
19.10.2018 | 02:46

Արա Գյուլերը հեռացել է կյանքից: Դարի նկարիչը մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում, հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, սրտի անբավարարության հետևանքով:


Այս տարվա ամռանը Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը: Նախագիծը կյանքի է կոչվել թուրքական «Դողուշ» հոլդինգի հետ համագործակցության արդյունքում: Գյուլերի տասնամյակների աշխատանքն ընդգրկող հսկայական արխիվը շուրջ 3 միլիոն եվրո է գնահատվել:


Տարիներ առաջ, երբ թուրքական մամուլը գրեց թանգարանի հնարավոր բացման մասին, նույն հաջողությամբ լուրեր տարածվեցին, որ Գյուլերը հերքել է լուրը: Պոլսահայ լուսանկարչի աշխատանքների թանգարան ունենալու հարցը ակտիվորեն քննարկվում էր նաև Հայաստանում: Մշակույթի նախարարությունը հարմար տարածք էր փնտրում թանգարանի համար, որտեղ ցուցադրվելու էին Գյուլերի` Հայաստանին նվիրած մոտ երկու տասնյակ աշխատանքները (բնանկարներ, դիմանկարներ Գյուլերի` տարբեր երկրներում արված հայտնի լուսանկարներից): Առայժմ դրանք մշտական ցուցադրության բաժին ունեն Հայաստանի ազգային պատկերասրահում: Այս տարվա հունվարին նախարարությունը հայտարարել էր, որ թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է: Նախարարության համապատասխան բաժնի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց` ճշտելու համար` ու՞ր է հասել թանգարանի հարցը:
Հարկ է նշել, որ ոչ բոլորն են ողջունում Գյուլերին նվիրված անկյուն ունենալու նախագիծը, այն դեպքում, երբ թանգարանային, ցուցադրման տարածքից ու պետական հոգածությունից զուրկ են հայաստանյան լուսանկարիչները:
Եթե Գյուլերի թանգարանի հարցը գլուխ չգա, դրանից դժգոհությունները թերևս չեն պակասի: Հետաքրքիր է` ու՞ր մնացին Ստամբուլի աչքի հայաստանյան շարքերը: Հավանաբար` թուրքական թանգարանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ